Դրսում գտած իրերին մենք կասկածանքով և նախապաշարմունքով ենք մոտենում: Գուցե պատճառն այն է, որ մեզ մանկուց ասել են, որ դրսում ընկած իրերը վերցնել չի կարելի: Սակայն պարզվում է՝ կան գտածոներ, որոնք մեզ կարող են հաջողություն բերել:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 գտածո, որ ձեզ հաջողություն կբերեն:

1. Պայտ

Երկաթե պայտը դեռևս հին դարերից համարվում է հաջողության և բարեկեցության խորհրդանիշ: Եթե դուք գտել եք այս մոգական իրը, ապա կախեք այն դռան վերևում, այն անպայման հաջողություն կբերի ձեզ: 

2. Սրբապատկեր

Սրբապատկերն ակնհայտ նշան է այն բանի, որ վերին ուժերը ձեր մասին հոգ են տանում: Սակայն պարզապես մի վերցրեք գետնին ընկած սրբապատկերը, այլ արտասանեք «օրհնի՛ր, Տեր Աստված»: Եթե դուք անկեղծորեն խնդրեք Աստծո օրնությունը, սրբապատկերը ձեզ հաջողություն կբերի: 

3. Բանալի

Բանալին դեռ հնուց համարվում է տան լավագույն պաշտպանիչ թալիսմանը, և որքան հին լինի այն, այնքան ավելի հզոր կլինի նրա ուժը: Համարվում է, որ գտնված բանալին նախանշում է նոր բնակարանի կամ տան ձեռքբերում:

4. Կոճակ

Սա լավ նորությունների և փոփոխությունների խորհրդանիշ է, և որքան շատ լինեն անցքերն, այնքան ավելի լավ: Այն կարելի է օգտագործել որպես թալիսման, բավական է անցքերով կարմիր թել անցկացնել և պահել ձեզ մոտ՝ ուրիշների աչքերից հեռու:

5. Ձեռնոցներ

Նմանատիպ գտածոն լավ և հաճելի հանդիպում է նախանշում: Որքան լավ և թանկարժեք են ձեռնոցներն, այնքան ավելի բարեհաջող է լինելու հանդիպումը: Եթե միայնակ մարդը գտել հակառակ սեռի ներկայացուցչի պատկանող ձեռնոցներ, ապա նրան շուտով նոր սիրային հարաբերություններ են սպասում: Սակայն գտածոն ձեզ չվերցնեք, այն երևացող տեղում դրեք. այն պետք է վերադառնա իր տիրոջ մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել