Մի գնորդ Աֆրիկայում գնեց ալմաստ, որը ձվի չափեր ուներ: Բայց քարի մեջ անցք կար:
Գնորդը քարը ցույց տվեց մի ոսկերչի, որը զարմանքից գոռաց և ասաց.

-Այս ալմաստը պետք է բաժանել երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը առավել թանկ կլինի, քան ամբողջական ալմաստը: Բայց անզգույշ հարվածը կարող է այն բաժանել շատ փոքր մասերի, որոնք կարող եք վաճառել աննշան գումարով: Ես այդպիսի պատասխանատվություն չեմ վերցնի ինձ վրա:
Այսպես էին արտահայտվում նաև մյուս ոսկերիչները, որոնց մոտ գնում էր ալմաստի տերը: Բայց մի անգամ Լոնդոնից գալիս է հայտնի մի ոսկերիչ: Ոսկերիչը, երկար զննելով քարը, նույնն ասաց: Գնորդը ասաց, որ նա այս պատասխանը անգիր գիտի: Այդ ժամանակ ոսկերիչը համաձայնեց`աշխատանքի դիմաց մեծ գին պահանջելով:
Երբ գնորդը համաձայնվեց, ոսկերիչը կանչեց իր երիտասարդ վարպետին: Երիտասարդ վարպետը վերցրեց ալմաստը, դրեց սեղանին և մի հարվածով ալմաստը բաժանեց երկու հավասար մասերի:
Զարմացած գնորդը հարցրեց.
-Երբվանի՞ց է այս տղան ձեզ մոտ աշխատում:
-Ընդամենը երրորդ օրն է: Ուղղակի նա չգիտեր այս քարի արժեքը և պինդ հարվածեց քարին: 

Ինչքան երկար ենք մտածում հարցի շուրջ, այնքան դժվար է դառնում որոշում կայացնելը:
Բայց հաճախ այն, ինչ պետք է, ընդամենը 10 վայրկյան է, 10 վայրկյան խելահեղ խիզախություն…
Օճառային պղպջակի կյանքի ժամանակահատվածը…
Գործեք, բացահայտեք, սերմանեք ձեր մեջ համառություն և կանգունություն:
Չէ՞ որ անդունդը մեզ խորն է թվում միայն այն ժամանակ, երբ կանգնած ես նրա եզրին….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել