Ճանապարհորդելու համար միլիոնատեր լինել պետք չէ: Կազմել ենք վայրերի ցանկ, ուր կարելի է գնալ ավելի էժան, էկոնոմ ու լավ հանգստանալ:

Վրաստան

Ռեժիմը` առանց վիզայի
Երբ գնալ. մայիսից մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Հոսթելում երկու տեղը` 5000 դրամից է սկսվում, հյուրանոցի երկու տեղանոց համարն արժե մոտ 9000 դրամ:
  • Սնունդ. Իմերեթական մեծ խաչապուրին արժե մոտ 1200 դրամ, 10 խինկալին` 1000 դրամ, տավարի խորովածը`2000 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա Թբիլիսիում`13. 0000 դրամ, Բուսաբանական այգին ու ճոպոնուղով էքսկուրսիան արժեն մոտ 1000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Ճոպանուղիով բարձրացեք Նարիկալայի ամրոց, այցելեք հնոտիների շուկա, Շարեդանի փողոցն ու Բուսաբանական այգին:
  • Հետաքրքիր են Մծխեթի հին քաղաքը, Սվանետիի լեռներն ու ջրվեժները, և, իհարկե, Կախեթին` իր գինիներով:
  • Ծովափնյա հանգիստ նախընտրողներին դուր կգան Բաթումը, Քոբուլեթն ու Սարպին: Սարպիի ծովափը Աջարիայի ամենալավ ափերից է:

Լեհաստան, Կրակով

Վիզան՝ Շենգենյան
Երբ գնալ. Կաթոլիկական Սուրբ ծննդյան տոներին կամ մայիսից մինչև սեպտեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելը` 7000 դրամ, երկտեղանի հյուրանոցային համարը` 15. 000 դրամ:
  • Սնունդ. Միջուկով բագետը` 1000 դրամ, գարնիրով ու աղցանով կոտլետը` 2000 դրամ, լցնովի գարեջուրը` 700 դրամ:
  • Ժամանց. Դղյակների ու թանգարանների տոմսերը սկսվում են 1300 դրամից, աղի հանքերի տոմսի գինը` 13. 000 դրամ է:

Ինչով զբաղվել

  • Ուզում եք տեսնել իրական Լեհաստանը, գնացեք Կրակով: Կրակովն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է համարվում: Այն երկրի նախկին մայրաքաղաքն է:
  • Թափառեք Կրակովի Հին քաղաքում, Շուկայի հրապարակում, այցելեք Բաբելոնյան բլրի ճարտարապետական համալիրը: Դեկտեմբերին գնացեք Ծննդյան տոնավաճառ:
  • Վելիչկա քաղաքում են գտնվում Եվրոպայի ամենամեծ աղի հորերը: Ձեզ կտանեն խուճուճ արահետներով, որտեղ ամենուր աղից քանդակներ ու ստորգետնյա լճեր կան:

Չերնոգորիա

Ռեժիմը՝ առանց վիզայի
Երբ գնալ. մայիսից մինչև նոյեմբեր

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Հոսթելում` երկու հոգու գինը` մոտ 12. 000 դրամ, հյուրանոցում` սկսած 10. 000-ից:
  • Սնունդ. Տապակած պանիրն արժե 3000 դրամ, խորոված իշխանը`4000 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա դեպի Օստրոգ` սկսած 24. 000 դրամից, Դուրմիտոր այգի` 3000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Բնության հրաշքներ տեսնելու համար գնացեք Դուրմիտոր: Քարանձավների արանքով հոսող Տարա գետը`ամերիկյան Մեծ կանյոնի չերնոգորյան տարբերակն է: Այն Եվրոպայի ամենամեծ կանյոնն է: Խորությունը հասնում է 1 300 մետրի:
  • Միջին դարերի ճարտարապետությամբ հետաքրքրվողները կարող են այցելել պատմական Բուդվան: Հետո մեկնեք Օստրոգի վանք, այն գտնվում է 900 մետր բարձրության վրա:
  • Ծովի ընտրությունը կարող եք անել ինքներդ. կա՛մ ընտրեք Ադրիատիկ ծովի ափերը, կա՛մ էլ Կատորի ծովախորշի նեղուցը:

Վիետնամ

15 օր մնալու դեպքում` վիզա պետք չէ
Երբ գնալ. Հանոյ`սեպտեմբերից մինչև փետրվար, Նյաչանգ`փետրվարից մինչև օգոստոս, Մույնե` դեկտեմբերից մինչև հունիս, Հոյան` հունվարից մինչև օգոստոս:

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելի գինը սկսած` 6000 դրամից, հյուրանոցային երկտեղ համարն արժե մոտ 8000 դրամ:
  • Սնունդ. Ֆո ապուրը կարելի է ճաշակել մոտ 700 դրամով, ծովամթերքով բրինձը` մոտ 1300 դրամով, 0,3 լիտր թարմ քամած հյութը`400 դրամով:
  • Ժամանց. Կուտի թունելում էքսկուրսիան կարժենա 19. 000 դրամ, Վինպերլի այգի կարող եք գնալ 27. 000 դրամով:

Ինչով զբաղվել

  • Կարող եք վիշապի ստեղծած ծովախորշը տեսնել: Այն Վիետնամի ամենագեղեցիկ տեսարաններից է:
  • Խոշմինից գնացեք դեպի Կուտի թունել: Այն փորել են վիետնամական պատերազմի ժամանակ` ամերիկյան զորքերին անսպասելի հարված հասցնելու համար:
  • Ծովափնյա հանգիստը Վիետանում նույնպես գայթակղիչ է: Կարող եք գնալ Նյաչանգ, Մույնե կամ Խոյան:
  • Նյաչանգում այցելեք ժամանցային Վինպերլ այգի, այնտեղ կարելի է հասնել երեք կիլոմետրանոց ճոպանուղով: Սա բյուջետային տուրիստի համար իսկական դրախտ է: Խելամիտ գումարով կարելի է ամբողջ օրն օգտվել ատրակցիոններից, տեսնել դելֆինների շոուն, գնալ ակվապարկ:

Շրի Լանկա

Կարելի է ձևակերպել էլեկտրոնային վիզա:
Երբ գնալ. դեկտեմբերից մինչև ապրիլ

Մեկ օրվա գինը

  • Բնակություն. Երկու հոգու համար հոսթելում կարելի է մնալ 6000 դրամով, հյուրանոցում` սկսած 12. 000-ից:
  • Սնունդ. Կարիով բրինձը 600 դրամ է, բանանով ու շոկոլադով բլիթը` 400 դրամ:
  • Ժամանց. Էքսկուրսիա Կոլոմբոյով` 36. 000 դրամ, փղերին տեսնելու համար պետք է ծախսել մոտ 16. 000 դրամ:

Ինչով զբաղվել

  • Դեպի նիրվանա ճանապարհն անցնում է ոսկե եռանկյունով` Անուրադխապուր, Պոլոնառուվա ու Կանդի քաղաքներով: Այստեղ են գտնվում ամենախոշոր ու կարևոր բուդդայական վանքերն ու մենաստանները:
  • Լավ թեյի սիրահարները կարող են մեկնել Նուվարա-Էլիա քաղաք: Տեսեք, ինչպես են թեյի թփերը աճում ու փիրուզի պես փայլում արևի տակ: Dilmah, Akbar. ամեն ինչ այստեղ է:
  • Փղերի կացարանը Պինավելում է: Առանց չափազանցության, սա բացառիկ վայր է: Այստեղ դաստիարակում ու խելք են սովորեցնում որբ փղերին: Կարելի է տեսնել, թե ինչպես են փղերն ուտում կամ լողանում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել