Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Վանում հանրային լողափում հայկական գերեզմանի վրա զուգարան հանդերձարան կառուցելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին։

Քրդական HDP-ի կայքում տեղ գտած հայտարարության մեջ Կարո Փայլանը նշել է, որ Վան նահանգի Արտամեդի նշված հատվածը պատմական տարածք է, որտեղ գտնվում են ուրարտական հուշարձաններ։ Նա նաեւ հիշեցրել է, որ 100 տարի առաջ այդ վայրը հայերով խիտ բնակեցված Խորգոմ գյուղն է եղել, հայտնում է news.am-ը։

Փայլանը դատապարտել է իշխանությունների կողմից ժամանակավոր նշանակված Վանի ու Արտամեդի քաղաքապետերի որոշումները՝ հայկական գերեզմանի վրա հանրային լողափը սպասարկող զուգարան ու հանդերձարան կառուցելու որոշումը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել