«Վիվալդի» համալիրում ապրիլի 3-ին  «Լեդի Ֆուրշետ» ընկերությունը մեծ շուքով նշեց իր միամյակը: Ուղիղ մեկ տարի առաջ Հարություն Եսայանի և Արմեն Խլղաթյանի շնորհիվ ստեղծվեց  «Լեդի ֆուրշետ» կազմակերպությունը: Կարճ  ժամանակահատվածում այն հասցրեց մեծ ճանաչում ձեռք բերել: Կազմակերպությունը հանդես է եկել սեղանների շքեղ ձևավորումներով ու յուրօրինակ սպասքով, ինչպես նաև հարսանեկան, ծննդյան և կորպորատիվ այլ միջոցառումների ընթացքում ներկայացել բազմատեսակ զարդարված սեղաններով: Միջոցառման ընթացքում «Լեդի ֆուրշետին» եկել էին ողջունելու մշակութային գործիչներ, հայկական հայտնի էստրադայի երգիչ-երգչուհիներ, հովանավորների և ինֆորմացիոն աջակիցների ներկայացուցիչներ և այլ  պատվավոր հյուրեր: Երեկոն վարում էր հաղորդավարուհի Դինա Ակոպովնան: Հյուրասիրություն, համերգային մեծ ծրագիր, հարսանյաց ու նորաձևության ցուցադրություններ, կարճ ասած մասշտաբային գերազանց կազմակերպած միջոցառում: Երեկոյին ներկա էինք նաև մենք, ու լինելով այս միջոցառման ինֆորմացիոն գործընկեր՝ Ձեզ ենք ներկայացնում մեր էքսկլուզիվ ֆոտոշարքը «Վիվալդի» համալիրից՝ մաս 1 - համերգային շոու ծրագիր, հարսանյաց ու նորաձևության ցուցադրություններ: Շուտով նաև կլինի մաս 2-ը՝ հյուրեր, պատվոգրեր և այլն:
Լուսանկարները Արմեն Վիրաբյանի՝ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել