«Հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդո­րեց օգտվել նրանց հասանելիք արձա­կուրդից: Նա ասաց՝ համայնքի ղեկա­վարներ կան, որոնք տարիներ շարու­նակ արձակուրդ չեն գնում, և հավելեց. «Հետո գալիս է մի պահ, որ խն­դիր է առաջանում, գործող համայնքի ղեկավարը չի վերընտրվում, համայն­քի նոր ղեկավարը գալիս է, նստում աշխատանքի, մեկ էլ ասում են՝ գի­տեք, իր հաշվարկներն արել ենք, մի­այն արձակուրդայինը 7 միլիոն դրամ է, որը բյուջեի վրա խիստ ազդեցու­թյուն է ունենում»:
 
Հովիկ Աբովյանն ասաց, որ այդ խն­դիրը կար Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամա­նակ, համայնքների ղեկավարներ կա­յին, ովքեր 5-6 տարի արձակուրդ չէին գնացել: Մարզպետի խոսքով՝ նախ­կին համայնքապետերի այդ բացթո­ղումը նորընտիր համայնքապետերին «նեղություն է տվել»: Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կառավարու­թյունում նախագիծ է քննարկվում, որ­պեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարի­ների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները: Հովիկ Աբովյանն ասաց, որ ամառը հանգստի սեզոն է, նա համայնքապետերին հորդորեց հիմա արձակուրդից օգտվել, որպեսզի դրանից հետո նրանք ավելի արդյունավետ աշխատեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել