ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ամերիկյան մարզական Golf ամսագրի հրապարակումը, որում ասվել է, որ նախագահը մասնավոր զրույցում անվանել է Սպիտակ տունը «իսկական փոս»։
«Ես սիրում եմ Սպիտակ տունը՝ իմ տեսած ամենահիասքանչ շինություններից (տներից) մեկը։ Սակայն կեղծարար ԶԼՄ-ներն ասում են, որ ես այն փոս եմ անվանել։ Միանգամայն սուտ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Երեկ հաղորդվել էր, որ նախագահը նման հայտարարություն է արել վերջերս Նյու Ջերսի նահանգում իր գոլֆ ակումբի անդամների հետ հանդիպմանը:
Հարցին՝ ինչո՞ւ է Թրամփը այդքան հաճախ այցելում հենց այդ գոլֆ ակումբ, նա պատասխանել է. «Այդ Սպիտակ տունը իսկական փոս է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



