ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրենքի ստորագրումը դե ֆակտո չի փոխում ընթացիկ իրավիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«Դա դե ֆակտո ոչինչ չի փոխում։ Ոչ մի նոր բան չկա, արդեն ընդունվել են պատասխան միջոցառումներ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփի կողմից նշված օրենքի ստորագրումը, և արդյո՞ք դրան կհաջորդեն ՌԴ-ի պատասխան միջոցառումները։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան արդեն ընդունել է պատասխան միջոցառումներ՝ կապված Վաշինգտոնի գործողությունների հետ։ Խոսքը Մոսկվայում որոշ ամերիկյան դիվանագիտական օբյեկտների հասանելիության արգելափակումն է և Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագետների թվի կրճատումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել