Tert.am-ը գրում է.
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չորեքշաբթի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին «հիմար» և «շան որդի» է անվանել Մանիլայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի վեհաժողովից առաջ, որին մասնակցելու է նաև Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը, հայտնում է Reuters գործակալությունը:

«Այդ թմբլիկ դեմքը, որը բարի է թվում: Այդ շան որդին: Եթե նա սխալ թույլ տա, Հեռավոր Արևելքը կչորանա: Դա անհրաժեշտ է կանգնեցնել, այդ միջուկային պատերազմը»,- հայտարարել է Դուտերտեն երկրի հարկային մարմինների աշխատակիցների հետ համաժողովի ժամանակ:

Կիմ Չեն Ընին «հիմար» անվանելով՝ Դուտերտեն նշել է, որ ԿԺԴՀ առաջնորդը «վտանգավոր խաղալիքների հետ է խաղում», ինչպես նաև նախազգուշացրել է տարածաշրջանում հակամարտության հետևանքների մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել