Araratnews.am-ը գրում է.
Իզմիրի նահանգապետարանը արգելել է հրավառության համար նախատեսված նյութերի օգտագործումն ու վաճառքը:
«Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ արգելքը սահմանվել է Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո հայտարարված և արդեն 1 տարուց ավել շարունակվող արտակարգ դրության շրջանակներում:
Նահագնապետարանի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ հրավառության համար նախատեսված նյութերը, վերջին տարիներին բացի տոնական առիթների ընթացքում կիրառվելուց, օգտագործվում են նաև զանգվածային ակցիաների ժամանակ՝ ոստիկանական ուժերի դեմ: Ուստի նահանգապետարանը որոշում է կայացրել արտակարգ դրության շրջանակներում դրանց վաճառքն ու օգտագործումը արգելել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել