Ժողովուրդ ջան, եկեք ծուռ նտենք ու դուզ խոսենք, որ իշխանությունները իրենց առաջ նպատակ դնեին՝ Րաֆֆուն ու իր գլխավորած եսիմ ինչը ոչնչացնել՝ մի քանի օրում չէի՞ն կարա: Ուրիշ ոչինչ չանեին՝ միայն Րաֆֆու ելույթները բաց տեքստով Հ1-ով հեռարձակվեին, երկու իշխանական լրատվամիջոցներ էլ Րաֆֆու ելույթները վերլուծեին, այսքանով մի քանի օրում Րաֆֆին կպրծներ բառիս բուն իմաստով:
Յուրաքանչյուր բանական մարդ, 3 րոպեից առավել լսելով Րաֆֆուն, հասկանում է նրա մտավոր սնանկությունն ու քաղաքական տկարությունը: Ու մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում 2008-ի հետ համեմատություններ անել. եթե 2008-ի հակաքարոզության մեկ տոկոսը աներ իշխանությունը այսօր, Րաֆֆի Հովհաննիսյանը կցնդեր ուղղակի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/gurgen.asatryan/posts/434360629990336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել