Եթե հոգնել եք Էյֆելյան աշտարակից, Ազատության արձանից կամ Պիզայի աշտարակից, ուրեմն՝ այս նյութը Ձեզ համար է։ Ներկայացնում ենք վայրեր, որոնք չունեն այն հայտնիությունը, որին արժանի են, բայց անպայման պետք է այցելեք դրանք, եթե ուզում եք լինել աշխարհի ամենագեղեցիկ վայրերում։

Սիրո թունել, Կիև, Ուկրաինա

1) Tunnel of Love, Klevan, Ukraine.

Շատ մարդիկ կարծում են՝ սա ինչ-որ լքված երկաթուղային կայարան է, բայց ոչ. իրականում սա լրիվ անիրական ու կախարդական վայր է։ Ասում են, որ եթե Ձեր սիրելիի հետ գնաք այնտեղ ու երազանք պահեք, այն կիրականանա։ Հաջորդ անգամ, երբ Ուկրաինայում լինեք, չմոռանաք այցելել այնտեղ ու պահել Ձեր ամենանվիրական երազանքները։

Մելիսանի, Կեֆալիա, Հունաստան

2) Melissani Cave, Kefalonia, Greece

Հին հույները հավատում էին, որ Մելիսանին նիմֆաների՝ չբացահայտված գեղեցկության աստվածուհիների տունն է, ովքեր տղամարդկանց գրավում էին, կանչում քարանձավ ու խեղդում։ Բայց սրանք միայն լեգենդներ են, իսկ քարանձավն ունի անասելի գեղեցկություն։

Սեգովիայի ալկասար, Իսպանիա

3) The Alcazar of Segovia, Spain

Բոլորը սիրում են ամրոցներ, հատկապես եթե ձմռանն այսպիսի տեսք ունի։ Եթե մոտիկից նայեք ամրոցին, կտեսնեք, որ նավի ձև ունի։

Լորդ-Հաու կղզի, Ավստրալիա

4) Lord Howe Island, Australia

Կղզին ունի ապշեցուցիչ գեղեցկություն, այստեղ ճանապարհորդությունը հավերժ կմնա Ձեր հիշողություններում, բայց ամեն տարի միայն 400 զբոսաշրջիկների են թույլատրում այցելել կղզի։

Թինգվալդավաթն, Իսլանդիա

4) Lord Howe Island, Australia

Այս կղզե լիճն Իսլանդիայի ամենամեծ բնական լիճն է։ Այն ֆանտաստիկ գեղեցկություն ունի։

Aescher, Շվեյցարիա

6) Aescher, Switzerland

Սա ցնցող հյուրանոց է ցնցող լեռան գագաթին։ Այստեղ չկա հեռուստատեսություն կամ wi-fi, այնպես որ, վերցրեք Ձեր գրքերն ու պատրաստվեք արկածների։

Բագան, Բուրմա

7) Bagan, Burma

Բագանն իսկապես հիանալի գեղեցկություն ունեցող հնագույն քաղաք է։ Այնտեղ կա շուրջ 9000 բուդդիստական տաճար, որոնցից մոտ 2000-ը դեռ անձեռնմխելի են մնացել։

Տակցանգ-Լակխանգ, Բութան

3000-ամյա բուդդիստական տաճար, որը կգրավի հատկապես բարձրություն սիրողներին։

Շիշիլիան, Ռոն-Ալպեր, Ֆրանսիա

9) Chichilianne, Rhone Alpes, France

Եթե կախարդական ու սպիտակ գեղեցկության սիրահար եք, ապա այս վայրը Ձեզ համար է։

Ristorante Grotta Palazzese, Իտալիա

10) Ristorante Grotta Palazzese, Italy

Իտալիա այցելելիս չմոռանաք այցելել Պոլինյանո ա Մարե ծովափ։ Այնտեղ Դուք կգտնեք այս հիանալի ռեստորանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել