Tert.am-ը գրում է.

Մեր անցկացրած հարցման արդյունքներով ՀՀ վարչապետի գործելաոճը դրական է գնահատում ավելի քան 70%-ը։ 

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը` խոսելով սեպտեմբերին նշանակված Կարեն Կարապետյանի կառավարության վերաբերյալ իրականացված հարցման մասին, որի նպատակն էր պարզել, թե ինչ են մտածում քաղաքացիները քարոզարշավից առաջ և հետո։ 

Ըստ հարցման` Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական է գնահատում 12,6 տոկոսը, իսկ 59 տոկոսը` ավելի շուտ դրական: Կառավարության ղեկավարի աշխատանքը ավելի շուտ բացասական է գնահատում 14,6 տոկոսը, ընդհանրապես բացասական է գնահատում 7,6 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Կարապետյանի աշխատանքն ավելի շատ դրական է գնահատում ավելի քան 70 տոկոսը։ 

Սակայն, Արամ Նավասարդյանի խոսքով, վարչապետի ներկայիս ռեյտինգը նվազել է քարոզարշավից առաջ և դրա ընթացքում ունեցած ռեյտինգի հետ համեմատած։ 

«Կարեն Կարապետյանին ընդհանուր առմամբ դրական էր գնահատում մոտ 81 տոկոսը, հիմա` 71,7 տոկոսը։ Նրա ռեյտինգը նվազել է մոտ 10 տոկոսով։ Չնայած, 71,7 տոկոսը ևս բավական բարձր ցուցանիշ է, որովհետև քաղաքական դաշտում չկա մեկ այլ գործիչ, որն ունի նման դրական արձագանք»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել