Հայկական շոու բիզնեսում մի քանի երգչուհիներ կան, որոնք տարիներ շարունակ այդպես էլ «հարկ չհամարեցին» հանրությանը ներկայացնել սեփական ամուսիններին: Նրանք արդեն երեխաներ ունեն, երեխաների լուսանկարներն էլ անկաշկանդ հրապարակում են, բայց արի ու տես՝ ամուսիններին գաղտնի են պահում: Ո՞րն է խնդիրը՝ փոքր-ինչ անհասկանալի է մնում: Չէ՞ որ հանրային ճանաչում ունեցող կնոջ հետ ամուսնացող տղամարդը լավ է հասկանում, որ իր կյանքը ևս դառնում է որոշ չափով հանրային: Ներկայացնում եմ հայկական շոու բիզնեսի այն հայտնի հայուհիներին, որոնք հասարակության աչքից թաքուն են պահում իրենց ամուսիններին:

Սոնա Շահգելդյան։ Չկա մի հարցազրույց, որտեղ Սոնան չընդգծի, թե որքան կարևոր դեր ունի իր կյանքում ամուսինը: Սոնան ասում է, որ ամուսինն իրենից անբաժան է ու ուղեկցում է նրան ամենուր: Բայց արի ու տես, որ Սոնային ու ամուսնուն երկրագնդի վրա ոչ մի լրագրողի այդպես էլ չի հաջողվել գոնե մի կադր նկարել: Ամուսնու մասին Սոնան կարող է ժամերով պատմել, բայց նրա լուսանկարը հրապարակել՝ երբեք: Երգչուհու որդին՝ Արթուրն, արդեն 1,5 տարեկան է, ու չնայած նրա ծննդյան տարեդարձից ու մնացած բոլոր ուրախ առիթներից Սոնան բավականաչափ լուսանկարներ էր հրապարակել, երեխայի հայրը ոչ մի անգամ կադրում չի հայտնվել: «Ամեն բան չէ, որ պետք է բոլորն իմանան։ Կարծում եմ՝ դա իմ անձնականն է։ Իմ երկրորդ կեսը շատ համեստ է և չի ցանկանում շատ բան հրապարակել մեր անձնականի մասին»,- հարցազրույցներից մեկում ասել է Սոնան:

 

Լիլու։ Այս երգչուհին ամուսնացել է 2016թ. հունվարին: Նրա ամուսնու մասին գիտենք այն, որ ֆրանսահայ է: Երգչուհու պրոդյուսերն էլ «էն գլխից» ասել էր. «Նա չկա սոցցանցերում, նախ՝ շատ զբաղված է, հետո էլ չի հետաքրքվում վիրտուալ կյանքով»: Նա չկա, հասկացանք, բայց Լիլուն էլ հո կա: Ամուսնության մասին լուրերից 4 ամիս անց Լիլուն երեխա ունեցավ: Որդու լուսանկարներով երգչուհին հիմա էլ սիրով կիսվում է իր սոցէջերում, սակայն ամուսնու լուսանկարը նա այդպես էլ չհրապարակեց ոչ մի անգամ:

Էմմի։ Երբ այս երգչուհին հայտարարեց, որ ամուսնացել է, բոլորն անակնկալի եկան ճիշտ այնպես, ինչպես որ նախորդ երկու դեպքերում: Ֆեյսբուքով ստատուս գրել և հենց այդպես ասել, որ ամուսնացել ես, իսկապես տարօրինակ է: Բայց ամեն ինչ հենց այդպես էլ եղել է: «Նա սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը»: Ահա այս ուղղվածությամբ մի քանի հայտարարությունից հետո շատերի մոտ լուրջ կասկածներ առաջացան՝ իսկապես Էմմին ամուսնացե՞լ  է, մինչև որ երգչուհու և նրա ամուսնու պապարացիական լուսանկարները հայտնվեցին համացանցում: Իսկ արդեն երկրորդ բալիկի ծնունդը ոչ մի կասկած չի թողնում այս հարցի շուրջ: Թերևս միակ հարցը շարունակում է մնալ այն, թե ինչումն է բանը, որ երգչուհին անգամ ընտանեկան միջոցառումներից արված լուսանկարներում չի ցուցադրում ամուսնուն:

Այս երեք հայտնի հայուհիներն ասում են, որ իրենց ամուսինները հանրային մարդիկ չեն և չեն սիրում երևալ, բայց խնդիրն այն է, որ այս պարագայում ստացվում է, որ այս մարդիկ միասին ոչ մի տեղ չեն հաճախում՝ ո՛չ հարսանիք, ո՛չ համերգ, ո՛չ սեփական երեխաների ծննդյան տոներին միայն նրա համար, որ նրանց ոչ ոք միասին չտեսնի ու չնկարի՞… Ծիծաղելի է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել