Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի վախենում և հպարտ է պատժամիջոցներով, որոնք սահմանվել են ԱՄՆ-ի կողմից իր դեմ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ես չեմ վախենում կայսրությունից, ես ազատ երկրի անկախ նախագահ եմ, իմ դեմ պատժամիջոցներ են սահմանել այնպիսի ինստիտուտի ազատ ընտրությունների համար, ինչպիսին ազգային սահմանադիր ժողո՞վն է։ Ես ինձ հպարտ եմ զգում այդ պատժամիջոցներով»,-հայտարարել է նախագահը Կարակասում միջոցառման ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել