2017 թվականի ավարտին բջջային համացանց ունեցող օգտատերերի թիվը կհասնի 4.3 մլրդ մարդու։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Էլեկտրակապի միջազգային միությունը, որը հանդիսանում է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Միության մասնագետները նշում են, որ վերջին 5 տարիների ընթացքում ամեն տարի բջջային լայանշերտ համացանցին հասանելիություն ունեցողների թվի աճը կազմել է 20 տոկոս, և ինչպես սպասվում է՝ այդ ցուցանիշը 2017 թվականի վերջին կհասնի 4.3 մլրդ մարդու։

Ընդգծվում է, որ համացանցի բջջային հասանելիության արժեքի և բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների հարաբերակցությունը 2013-16 թթ աշխարհում կրկնակի նվազել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել