Ermenihaber.am-ը գրում է.
Թուրքիայում «Hero» գրությամբ շապիկ կրող քաղաքացիներին ձերբակալելուց հետո այժմ էլ հերթը հասել «Part Time Hero»-ին: Նախօրեին Թուրքիայի Չանաքքալե նահանգի Լափսեքի գավառում մեկ քաղաքացի է ձերբակալվել, ում շապիկի վրա անգլերեն տառերով գրված է եղել «Part Time Hero»: 

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ աշխատանքի նպատակով Չանաքքալեում գտնվող ուսանող ՈՒ.Ա.-ին ձերբակալել են ժանդարմերիայի աշխատակիցները՝ դատախազության ցուցումով:

Երկրում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել