Չնայած կիսապատերազմական իրավիճակին՝ Արցախի տնտեսությունը շարունակում է զարգանալ: Արտադրության տեսանկյունից Արցախը ոչ միայն սպառում է իր արտադրանքը ներքին շուկայում, այլ նաև կատարում է արտահանում:
Մարտակերտում ներկայումս կառուցվում է չրերի ժամանակակից գործարան, որը կարող է լինել մրցունակ միջազգային շուկայում:
Մինչ այժմ թթի չիրը Արցախում հայտնվում է ներմուծման միջոցով, իսկ այժմ խնդիր է տրված հասնել դրա արտադրությանը:
Ինչ վերաբերում է պարենային արտադրանքին, ապա արցախյան պրոդուկտը համարվում է անենաանվտանգը այդ տեսանկյունից: Գյուղատնտեսությունն էլ իր հերթին, առաջընթաց գրանցելով ձեթի արտադրությունում, ոչ միայն բավարարում է ներքին շուկայի պահանջարկը, այլ նաև արտահանում է կատարում Հայաստան:
Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2016-ին կազմել է շուրջ 68,5 միլիարդ դրամ, ինչը 2007 թվականին գրանցած արդյունքների համեմատ ավել է 2,9 անգամ: