Արցախի բյուջեն այս տարի կազմում է 96 միլիարդ դրամ: Հարկ է նշել, որ 10 տարի առաջ այն կազմում էր ընդամենը 32 միլիարդ։ Տնտեսական աճը Արցախում 10 տարում կազմել է շուրջ 10 տոկոս: Անցած տարիների ընթացքում հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ, որի միջին տարեկան ցուցանիշը կազմում է 9,8 տոկոս:
2016-ին համախառն ներքին արդյունքը կազմել է 229 միլիարդ 700 միլիոն դրամ: Սրանք, սակայն, միայն ցուցանիշներ չեն: Այս պահին նկատելի է ՀՆԱ-ի դինամիկ աճ և տարեցտարի բյուջեի ավելացում։ Արցախի կառավարությունը նախատեսում է ապահովել 8-10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1742927016006844&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել