Տարիներ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց փաստաբաններն ակցիա էին կազմակերպել ընդդեմ «զոնալ դատավորների» համակարգի: Առաջին ատյանների դատավորներն իրենց գործերը զեկուցում էին «զոնալ դատավորներին», որոնք ՀՀ վճռաբեկ դատավորներն էին, իսկ վերջիններս կայացնում էին որոշումներ առաջին ատյանի դատավորների փոխարեն: ՀՀ վերաքննիչ դատարանն ընդհանրապես պարապուրդի էր մատնված: Դաբրոյով դատական ակտերը, բնական է, չէին բեկանվում ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիմնական փաստարկն այն էր, որ առաջին ատյանի դատավորները սխալ որոշում կարող է կայացնեն, որից տուժի պետությունը: Այդ դատական ակտերի զոհերը դիմեցին Եվրոպական դատարան, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Այսօր այդ նույն պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ դատական ակտերի համար, հարցազրույցներ են տալիս, թե պատժեք կամ մի պատժեք այդ դատավորներին, բայց ոչ մեկ չի ասում, թե իրականությունը որն էր, թե իրենք ինչ դեր խաղացին այդ իրականության մեջ, թե որքան մարդ տուժեց, որ մի խումբ մարդիկ հարստանան, թե որքան պետությունը կորցրեց իրենց պատճառով: Ասածից ոչ մի կերպ չեմ ուզում պաշտպանած լինեմ դատական ակտ չկայացրած, սակայն դրա տակ իրենց ստորագրությունը դրած դատավորներին, այլ պետք է յուրաքանչյուր մարդ իր արածի համար պատասխան տա...

Բարի լույս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել