«Վանաձորում խնդիր է կանգառների վերանորոգումն ու կահավորումը: Քաղաքում շատ կանգառներ գտնվում են, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ նստարաններ չկան, կամ էլ ծածկն է բացակայում: Կանգառներում բացակայում են նաև ժամանակատախտակները: Վանաձորցիներից շատերի համար սա խնդիր է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում, օրինակ, որ ուզում եմ գնալ Տարոն 4, չգիտեմ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչև երթուղային գա, գնամ: Իսկ որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած- կպցրած լինի, շատ լավ կլինի»,-ասում է վանաձորցի Գայանեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել