Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես, փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սևանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»՝ ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար գրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան:
Մի խոսքով Վրաստանը շատ հարցերում իսկապես մեզնից առաջ է՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ և թե՛ հարևանների մոտ առանձնապես տպավորիչ չեն: Բայց արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել