«Նախօրեին ամերիկացի օրենսդիրները հազվագյուտ համերաշխությամբ քվեարկեցին հօգուտ օրինագծի, որով աննախադեպ խստության պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ: Այս փաթեթը ծանր հարված է Մոսկվայի թե ռազմական, թե տնտեսական կարողություններին՝ այն կարողություններին, որոնց ապավինելով՝ պաշտոնական Երևանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում՝ ճանաչելով Ռուսաստանին որպես «ռազմավարական դաշնակից»:
 
Փաստն այն է, ինչի մասին խոսում են նույնիսկ ռուսաստանցի փորձագետները, որ այդ երկրին մեծ փորձություններ են սպասվում, և ամենևին էլ փաստ չէ, որ Հայաստանը պարտավոր է շարունակել իր «ավանդական» քաղաքականությունը և այդ փորձությունները հրավիրել իր վրա:
 
Հայաստանում արդեն իսկ հնչում են կոչեր վերագնահատելու անվտանգության, արտաքին տնտեսական քաղաքականության մոտեցումները: Որքանո՞վ է դա արդարացված, ո՞րն է Հայաստանի իրական շահն այս նոր դասավորության մեջ՝ կարող է ապացուցվել միայն հրապարակային բանավեճի արդյունքում:
 
Համենայնդեպս, պարզ է, որ «առաջվանն» այլևս չկա և չի լինելու, իսկ ինչ է լինելու սրանից հետո՝ կախված է բոլորիցս՝ բոլորի հավաքական կամքից ու ինտելեկտից»»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել