ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

ԲՀԿ տարբեր «կալիբրի» գործիչներ սպառնում են հրաժարվել մանդատներից, եթե Երևանի ավագանու ընտրություններն իրենց ուզած սցենարով չանցնեն։ Դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ մարդիկ սկսել են շանտաժի լեզվով խոսել։
Հիշեցնեմ, որ մանդատների հրաժարման նախադեպ մենք ունեցել ենք, ու դրանից չեն տուժել ո′չ Երևանի ավագանու աշխատանքները, ո՛չ էլ՝ քաղաքային ծրագրերը։ Ավելին ասեմ՝ եթե ձեզ դուր չգան ընտրությունների արդյունքները, կարող եք նաև այլ մանդատներից հրաժարվել։
Բոյկոտն ու շանտաժը պայքարի ամենահեշտ ձևերն են, դժվարն աշխատելն է։ Իսկ աշխատելու ցանկություն ունեցողին ոչ մի բան չի կարող խանգարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել