Այսօր տեղի է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա հակիրճ ներկայացրել է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունները, բացթողումները, ինչպես նաև խոսել ընթացիկ տարվա ձեռքբերումների և անելիքների մասին:
«Արցախի Հանրապետության տարածքում արդեն կան ձիթապտղի փոքր այգիներ. առաջիկայում մենք կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ:
Ձիթապտղի այգիները մեզ կապահովեն, ոչ միայն տեղական բարձրակարգ բուսական յուղով, այլև մենք կունենանք ֆինանսական մեծ հոսքերի հնարավորություններ: Պտղաբուծության մեջ ամենաեկամտաբեր ճյուղը համարվում է ձիթապտուղը: Գյուղատնտեսության հայեցակարգում ունենք պտղաբուծության զարգացման լուրջ ծրագրեր. այնտեղ մեծ տեղ է գրավում ձիթապտղի մշակումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://artsakhpress.am/arm/news/70204/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել