Araratnews.am-ը գրում է.
Դեպի Լեռնային Ղարաբաղ միակ ճանապարհը Հայաստանի միջոցով է. այս մասին ադրբեջանական Azeri.today հրատարակության հետ հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ մեկնաբանելով իր դեմ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքը:
«Եթե անհրաժեշտ լինել տեղեկացնելու Ադրբեջանի ԱԳՆ-ին Ղարաբաղ այցելելու մասին, ես դա կանեի: Եթե հնարավոր լիներ ուղևորությունը կազմակերպել Ադրբեջանի տարածքով, ես դա էլ կանեի: Սակայն, քանի որ դեպի Լեռնային Ղարաբաղ միակ ճանապարհը Հայաստանի միջոցով է, այս ամենն անիմաստ է»,- ասել է պատգամավորը:
Էնգելի խոսքով՝ նա երբեք չի խնդրի Ադրբեջան այցելելու հնարավորության համար:
«Ես չեմ պատրաստվում խնդրել ինձ հանել «սև ցուցակից»: Ես չեմ խնդրի Ադրբեջան այցելելու հնարավորության համար, որպեսզի ինձ ձերբակալեն Ադրբեջանի ներքին կանոնների համաձայն, որոնք լիակատար հակասում են միջազգային իրավական նորմերը: Ադրբեջանը չի կարող շանտաժի ենթարկել ընտրված պաշտոնատար անձնանց»,- ասել է Ֆրանկ Էնգելը՝ խորհուրդ տալով Բաքվին դադարել սպառնալ Արցախ այցելողներին:
Ավելի վաղ ներկայացրել էինք Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի և նրա հայ հարսնացու՝ Տաթև Մանուկյանի հետ հարցազրույցը: