Ադրբեջանը, ի տարբերություն հայկական կողմի, երբևէ չի խորշել գնդակոծել թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանը, թե՛ Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը, այն էլ՝ ծանր հրետանով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով Ադրբեջանի Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարությանը, ըստ որի` հայկական ուժերը շփման գծի երկայնքով գնդակոծում են ոչ միայն զինվորական դիրքերը, այլ նաև բնակավայրերը:
«Ի տարբերություն Ադրբեջանի, մենք բնակավայրերում տեղակայված ռազմական հենակետեր չունենք, դա իրենց մոտ արդեն ստրատեգիա է, և ոչ թե տակտիկական քայլեր են»,-ասաց Խաչատուր Քոքոբելյանը և հիշեցրեց՝ Տավուշի հատվածում խաղաղ բնակչության շրջանում հայկական կողմն ունեցավ զոհեր:
«Ադրբեջանն անընդհատ փորձում է մոլորություն առաջացնել միջազգային սուբյեկտների, եռանախագահների մոտ, որովհետև իր հիմնական թիրախը հիբրիդային պատերազմն է, և առիթը բաց չի թողնում այդպիսի դեզիֆորմացիայով ուղղակի «կերակրել» նրանց, ովքեր ուզում են դա լսել: Ես դա համարում անարժեք, քանի որ դա որևէ ազդեցություն չի ունեցել և չի ունենա թե՛ եռանախագահողների վրա, թե՛ միջազգային սուբյեկտների վրա, ովքեր շահագրգռված են խնդրի կարգավորմամբ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/26/qoqobelyan/2442114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



