«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, բավական է իշխանությունը շահագործի ժողովրդի համբերությունը»,- ոգևորված հայտարարում են որոշ քաղաքական գործիչներ և ապա ստանում ժողովրդի մեծարանքը հուզիչ արտահայտությունների համար:
Պատկերն իրոք հուզիչ է, մինչդեռ քաղաքականությունը միայն հույզերի, էմոցիաների արտահայտման տեղ չէ, այստեղ պարտադիր պայման է՝ կարողանալ բոլոր կողմերից նայել իրերի ընթացքին և հասկանալ.
Իշխանությունը շինություն չէ, այն նույնպես կենդանի օրգանիզմ է, օժտված բանականությամբ: Եվ ժողովուրդն էլ իր հերթին է շահագործում իշխանության համբերությունը, նրա համբերության բաժակը նույնպես լցվում է՝ լի իր հետևանքներով:
Եթե մեր քաղաքական ուժերը իրերը կարողանային այսպես տեսնեին և ճիշտ գնահատեին իրենց առկա ռեսուրսները, ապա իրենց գործողություններն էլ կլինեին ադեկվատ, և ոչ թե, հայտարարելով` «Այս անգամ իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել», ժողովրդին կառաջնորդեին դեպի հուսալքություն:
Հ.Գ. «Եթե իշխանությունը դժգոհ է իր ժողովրդից, ապա նա պետք է ցրի վերջինիս և ընտրի իր համար նորը»:
Բերթոլտ Բրեխտ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vruyr.arcruni/posts/295801323884001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել