Aysor.am-ը գրում է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի հետ:
Նախարար Նալբանդյանը կարևորել է Իսրայելի նախարարի այցը Հայաստան, ընդգծելով, որ հայ և հրեա ժողովուրդների հարաբերությունները պատմական խոր արմատներ ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում՝ միջպետական համագործակցության զարգացման համար։
Հանեգբին նշել է, որ Իսրայելը ցանկանում է զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ և դա իր այցելության հիմնական ուղերձն է։
Հանդիպմանը զրուցակցիները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, քննարկել հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։
Նախարարները գոհունակությամբ են արձանագրել հասարակական մակարդակով հայ-իսրայելական շփումների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



