Life.tert.am-ը գրում է.

Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ կան բնավորության ընդգծված գծեր, որոնք տանել չեն կարողանում տղամարդիկ։ Tert.am Life–ի հետ զրույցում երգիչ Գրիգոր Կյոկչյանը ընդգծեց աղջիկների 5 տեսակ, որը տանել չի կարողանում։

    –Սիրում եմ օրիգինալ աղջիկների, հետևաբար չեմ սիրում այն աղջիկներին, որոնք իրենց դիմագծերը փորձում են վերափոխել և նմանվել մերօրյա կարծրացած նորաձև տեսակին։ Արհեստական ոչինչ չեմ սիրում։ Ավելի լավ է մի քանի թերություններով, բայց բնական լինի աղջիկը, քան արհեստական շուրթերով, այտերով և այլ բարեմասնություններով։ Ես դեմ չեմ պլաստիկ վիրահատությունների, բայց պետք է անել չափի մեջ, որպեսզի ակնհայտ չերևա։ Մի քանի աղջիկների գիտեմ, որոնց հաճախ եմ շփոթում, չնայած երկար ժամանակ է ճանաչում եմ իրենց։ Վիրահատությունների պատճառով աղջիկը կորցնում է իր օրիգինալությունն ու հետաքրքրությունը։  

   –Չեմ սիրում ռաբիս երևույթը իր բոլոր դրսևորումներով։ Վատագույն այն է, երբ աղջիկը ռաբիս է լինում. խոսքից սկսած և վերջացրած հագուկապով։ Չեմ սիրում, երբ աղջիկը գռեհիկ ու փողոցային բառապաշարով է խոսում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել