Aysor.am-ը գրում է.

Բաքվում ՌԴ դեսպանատունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե նա արտահանձնման մասին դիմում ներկայացնի: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ադրբեջանում ռուսական դեսպանատան մամուլի խոսնակ Դենիս Ապաշկինը:

«Դեսպանատունը կապի մեջ է Ա. Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Մենք մեզ իրավասու չենք համարում մեկնաբանել ադրբեջանական դատարանի կայացրած վճիռը: Դեսպանատունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում մասնակցել բլոգերի իրավունքների պաշտպանության գործին», - ասել է Ապաշկինը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել