Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասաց, որ շատերը վախենում են փակագծերը բացել, բայց ինքը կարող է ասել: 

«Ունենալով լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ Ադրբեջանն իր նավթադոլարներով հնարավորություն ուներ տարբեր երկրներից ռազմամթերք գնել և կրակել, ընդ որում՝ ավելի ժամանակակից զենք: Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Մենք էլ հիմնականում զենք ենք ձեռք բերում Ռուսաստանից, և ես կարծում եմ, որ համարժեք է, և բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ։ Այսինքն՝ երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել