Երգչուհի Նունե Եսայանը նորից հայտվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ըստ լուրերի, երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Տեղեկությունը ճշտելու համար ArmStar.am-ը խոսեց երգչուհու հետ. «Ոչ, ոչ, ես հերքում եմ այս լուրը, դա անցած տարի էր»:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ անցյալ տարի դերասան Ավո Խալաթյանը և Նունե Եսայանը սպասում էին իրենց երկրորդ երեխային, այս մասին երգչուհին անձամբ հայտարարել էր «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի ժամանակ: Սակայն վերջինիս հղիությունն ընդհատվեց. երգչուհին լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ ոչ մեկին չի մեղադրում երեխայի կորստի մեջ: 

Պարզեց Սիրանուշ Գրիգորյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել