Նախ` փորձենք հասկանալ՝ ինչու է փոխվել ԲՀԿ-ի հռետորիկան:
Եւ այն, որ Վահան Բաբայանն ու Ուրիխանյան Տիգրանը, որի առաջին ռեակցիան կրակոցն է, լինի գազային, թե բառային ատրճանակից, սկսել են նրբագեղ, եթե կուզեք` նրբագեղմ առարկել` «դե մի՞թե, եւ գուցե, կամ թե` չէ, իսկ արդյո՞ք» մոտիվացիաներով, արդեն հետաքրքիր է:
Սեւ գործը թողնելով ԲՀԿ երկրորդ էշելոնին, որն էլ` էն ո՜նց է զզվում Աշոտյանից` սկսելով «Կարգին սերիալի» նոր էպոպեան: Տակից:
Միջանկյալ ասեմ` բացի նիկրոլոգիայից ամեն բան փիար է, եւ այնքան, որքան իրենք են փիարում Աշոտյանին, պատկերացնել անհնար է (նման դեպքերում մարդուն իր կուսակցությունն ավելի է կարեւորում ու էլ ավելի կարեւոր պաշտոնի տանում, փիարում եք, որ ի՞նչ անեք, խելք ունեցեք էլի մի կտոր):
Վերադառնանք փոփոխված հռետորիկային: Այն տրանսֆորմացվել էր, նույնիսկ կարելի է ասել` ալքիմիայի էր ենթարկվել Օսկանյանի մոտ եւս, երեկվա նրա գրառումը «տոչ վ տոչ» նման էր Մատրոսովի` Դյադյա Ֆյոդրին` Պրաստակվաշինայից գրված նամակին. մի քիչ այստեղից, մի քիչ այնտեղից, ու ահավոր` «դոբրիի մեջ»:
Հասկանանք, չմնանք խավարում:
ա)Ըստ ամենայնի, ԲՀԿ-ում կարդացել են Ստանիսլավսկի: Չէ՛, ոչ թատրոնը սեփական ներսում սիրելու մոմենտով: Դրա համար ԲՀԿ-ն մի տասն անգամ ռեինկարնացիա պիտի ապրի: Այլ` պատից կախված հրացանի:
Զի այնտեղ մեկը մեկին հերթ չտալով հրացանակիրներ են: Ուրիխանյանի «մուշկիտորությունը» արդեն ասացինք: Աբրահամ Մանուկյանինը գիտեք` իրենց «մաշինայում» զենք է ճամփորդում: Յուվեցի Կարոյին մի հիշեք, ինքն էսօր մեր հետաքրքրությունից դուրս է, մնացածները` նույնպես:
«Երեք հրացանակիրների» ասքն ավարտում եմ Գագիկ Նիկոլայիչով, որի զենքը ոսկյա է, հանց Վերտու, եւ կախված է ոչ թե պատից, այլ յուր ադամական կողից, ու եթե հավատանք ոչ թե իր թիմին, այլ` Ստանիսլվսկուն, այն մի օր կրակելու է:
Հա, Օսկանյանիս լվացքն էլ ձեզ փեշքեշ, որպեսզի ԲՀԿ ձայնը աղվամազային փափկություն ունենա, որպես հռետորիկա:
բ)Հռետորիկան քնքշացել է, որովհետեւ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվե՞լ են: Կարող եմ հիմա գրել` ինչի շուրջ: Բայց պահելու եմ թերթերիս համար: Տնտեսական է պատճառը: Ուրիշ բան չմտածեք:
գ)Խելոքացել, ամլիկ գառ է դառել ԲՀԿ-ն` յուր անհեթեթ ագրեսիվությունը գցելով ձորը, զի էն ղդար լավ էր, երբ ինքը հանդես էր գալիս անտես ձեւով, Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում, ժողովուրդ էր բերում միտինգի, քվեարկում էր Րաֆֆու օգտին, անհնազանդներին էր Սվիլիթասով կուրացիայի ենթարկում, ուսանողներին էր զիմզիմովսկի ողջունում:
Հիմա, երբ Րաֆֆին «մաշվեց», ինքը կա՛մ պիտի գա առաջին գիծ ու պայքարի, երեւա, որ ինքն էլ կար, կա՛մ պիտի «բարխատնա», ասի` կապ չունեմ:
Այլապե՜ս .... հասկացա՛ք:



