«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցած 16-ամյա գերմանուհին, ով այժմ կալանավորված է Իրաքում, ափսոսում է ջիհադիստներին միանալու՝ իր որոշման համար:
Ըստ The Guardian-ի՝ Del Siegel պարբերականի հետ զրույցում աղջիկը պատմել է, որ պարզապես ուզում է ազատվել այդ ամենից և վերադառնալ տուն՝ իր ընտանիքի մոտ:
Աղջիկը ափսոսանքով հիշել և պատմել է այն դեպքի մասին, երբ ուղղաթիռի վրա հարձակման ընթացքում վիրավորում է ստացել ձախ ձեռքի և աջ ծնկի հատվածում:
«Ես ուզում եմ ազատվել այստեղից: Ուզում եմ հեռու լինել պատերազմից, զենքից և աղմուկից»,-ասել է բանտում գտնվող աղջիկը:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/133781.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել