Ալերգիային ավելի հակված են այն մարդիկ, ովքեր ունեցել են կամ ունեն ալերգիայով տառապող բարեկամներ, ունեն թոքերի քրոնիկ հիվանդություն, ապրում կամ աշխատում են փոշոտ վայրերում կամ այնպիսի միջավայրում, որտեղ կա գազերի, օդափոշու կուտակում:
Հավանական է, որ ինչ-որ մի բանի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ նաև այլ ալերգենների նկատմամբ:
Ալերգիկ ռեակցիաների առաջացման պատճառ կարող են լինել սննդամթերքները (հատկապես ցիտրուսները, շոկոլադը, կոնսերվանտները, ընդեղենը, ձուն, ձուկը, ծովամթերքները), փոշին, դեղորայքը, կոսմետիկան, տնային կենդանիների մորթին և այլն:
Այդ պատճառով ալերգիաներին հակված մարդկանց խորհուրդ է տրվում վիրուսային վարակի դեպքում հիմնական բուժման հետ մեկտեղ օգտագործել նաև հակաալերգիկ դեղամիջոցներ:
Սեզոնային ալերգիան կարող է առաջանալ բուսականության ծաղկման կամ ծաղկափոշու պատճառով:
Ինչպե՞ս խուսափել ալերգիայից
Ցավոք, դեռ գոյություն չունի ալերգիայի առաջացման հավանականությունն ամբողջովին բացառող միջոց: Խոցելի խմբում գտնվող մարդիկ պետք է.
- Հրաժարվեն ընտանի կենդանիներից (կամ սահմանափակեն վերջիններիս մուտքը ննջասենյակ),
- Տնից դուրս հանեն բոլոր գորգերը, տանն ունենան շատ քիչ փափուկ կահույք, գրքերն ու բրդյա իրերը պահեն փակվող պահարաններում:
- Հրաժեշտ տան ծաղկող բույսերին:
- Շաբաթական նվազագույնը մեկ անգամ կատարեն տան խոնավ մաքրում (մաքրելուց հետո հիվանդը պետք է սենյակ մտնի 3-4 ժամ անց)
- Օգտագործեն հիպոալերգիկ նյութերից պատրաստված բարձեր և վերմակներ
- Հնարավորության դեպքում հրաժարվեն սինթետիկ հագուստներից, աշխատեն լավ օդափոխվող վայրերում, սահմանափակեն կոսմետիկայի օգտագործումը (նախընտրելի է հիպոալերգիկ կոսմետիկան)
- Կենցաղային քիմիան օգտագործեն ռեզինե ձեռնոցների առկայության դեպքում
- Պահպանեն հիպոալերգիկ սննդակարգ
Ալերգիայի ախտանիշներն են՝
- Արցունքահոսություն- աչքերի կարմրություն- ցավեր կոկորդում- հարբուխ՝ առանց մրսածության երևույթների- ցան մաշկի վրա- քոր- փռշտոց- արյան ընդհանուր անալիզի մեջ էոզինոֆիլների և/կամ E, О, М, С իմունոգլոբինների ավելացում- հազ, շնչարգելություն
Եթե ձեզ մոտ ժամանակ առ ժամանակ նկատվում է վերը թվարկված ախտանիշներից գոնե մեկը կամ մի քանիսը, ապա դուք պետք է ճշտեք, թե կոնկրետ ի՞նչն է ձեզ մոտ ալերգիա հարուցում:
Երբ ալերգենը բացահայտված է, պետք է նվազագույնի հասցնել ձեր շփումը դրա հետ:
Պետք է միշտ հիշել, որ անուշադրության մատնված ալերգիան կարող է կտրուկ իջեցնել կյանքի որակը, ընդհուպ մինչև հիվանդի լրիվ մեկուսացում արտաքին միջավայրից գարուն-ամառ ժամանակահատվածում: Ինչպես նաև չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ. անպայման խորհրդակցեք բժիշկ-ալերգոլոգի հետ: Միայն մասնագետը կարող է ձեզ հարմար հակաալերգիկ թերապիա ընտրել և մարնամասնորեն նկարագրել ձեզ հարմար ճիշտ սննդակարգն ու կենսակերպը:
Եթե ձեզ մոտ ալերգիան ինչ-որ դեղորայքից է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ դեպքում վնասն ավելի շատ կարող է լինել, քան բուժման արդյունքը:
Եթե ձեզ մոտ ալերգիան ծաղկափոշուց է, ապա ծաղկման շրջանում կարելի է ավելի քիչ բացել պատուհանները: Եթե հայտնի է ալերգիայի առաջացման ժամանակը, ապա խորհուրդ է տրվում դրանից 2-3 շաբաթ առաջ սկսել օգտագործել հակաալերգիկ դեղամիջոցներ և դրանք շարունակել ընդունել ծաղկման ամբողջ ժամանակահատվածում:
Եթե Դուք ցանկանում եք պարզել՝ արդյո՞ք ալերգիա ունեք, թե ոչ, պետք է տարին 1-2 անգամ անցնեք հետազոտություն, որն իր մեջ ներառում է.
- Արյան անալիզ- իմունային համակարգի հետազոտություն- ալերգիայի թեստեր- ֆլյուրոգրաֆիա կամ թոքերի ռենտգեն հետազոտություն:
Ալերգիայի բուժում
- Հիպոալերգիկ սննդակարգի պահպանում- հակաալերգիկ միջոցների օգտագործում- ալերգենի հետ շփման բացառում- ծխախոտից հրաժարում:
Աղբյուրը՝ Doctors.am