«Անհրաժեշտ է երբեմն էլ ենթարկվել կնոջը, որպեսզի կարողանալ նրան հրամայել »

Վ. Հյուգո

Բոլոր ժամանակներում էլ կանայք եղել են տղամարդկանց հիացմունքի և սիրո առարկան, նրանց են նվիրվել տղամարդկանց բոլոր ստեղծագործությունները` երգերը, բանաստեղծություններն ու նկարները: Նրանց համար են տղամարդիկ պատերազմներ վարել և երկրներ նվաճել…. Սակայն կանանց հանդեպ այս անսահման հիացմունքի և սիրո հետ մեկտեղ տղամարդիկ շատ հաճախ ընդհանրապես չեն կարողանում հասկանալ կանանց, կանայք էլ `տղամարդկանց` կարծելով, որ իրենք երկիր մոլորակ են ժամանել 2 տարբեր մոլորակներից: Հենց այս չհասկացվածությունն էլ հիմք է ստեղծում կանանց մասին սխալ կարծիքի և միֆերի համար: Ահա տղամարդկանց կողմից կանանց մասին հորինված միֆերից ամենատարածվածները.

Միֆ 1. Կնոջ «ոչ»-ը նշանակում է «այո»

Ընդհանրապես ենթատեքստերով խոսելը, ամեն ինչը ոչ ուղիղ ասելը կանանց մեջ բնությունից է: Դրա պատճառը այն է, որ կանայք սիրում են և ցանկանում են հանելուկային երևալ` կարծելով, որ դա դուր է գալիս տղամարդկանց: Իհարկե, կնոջ «ոչ»-ը ոչ միշտ է նշանակում «այո», այն կարող է նշանակել նաև «միգուցե», «չգիտեմ» և երբեմն նաև հենց «ոչ»:

Միֆ 2. Կանայք տղամարդկանց մասին ավելի շատ են մտածում, քան տղամարդիկ կանանց

Սա կարող է շատ անհավանական թվալ, քանի որ կանանց մոտ հակառակ կարծիքն է, բայց այս միֆը համապատասխանում է իրականությանը: Բազմաթիվ հետազոտությունների և հարցումների արդյունքում պարզվել է, որ կանայք տղամարդկանց մասին մտածում են օրվա մեջ միջինում 54 անգամ, իսկ տղամարդիկ կանանց մասին 48 անգամ: Երևի տղամարդիկ շատ ավելի զբաղված են…:))))

Միֆ 3. Շիկահեր կանայք չեն կարող խելացի լինել

Ոչ մի նման բան: Այս միֆը մարդկանց մեջ ամրացած կարծրատիպի արդյունք է: Գիտնականները վաղուց ապացուցել են, որ կնոջ մազերի գույնը ոչ մի կապ չունի նրա խելքի հետ:

Միֆ 4. Բոլոր կանայք երազում են ամուսնության մասին

Դեռևս կես դար առաջ սա կարող էր հնչել որպես բացարձակ ճշմարտություն: Բայց մեր ժամանակներում, երբ մենք ոգևորված ենք ֆեմինիզմի և էմանսիպատիայի դրսևորումներով, այն այնքան էլ մոտ չէ իրականությանը:

Միֆ 5. Բոլոր կանայք տառապում են դիետամոլությամբ և նիհարելու վերաբերյալ անվերջ մտքերով

Այս միֆը կանանց մասին գրեթե ամենատարածվածն է: Իրականում կանանց նիհարել ցանկանալը շատ նման է տղամարդկանց ծխելը թողնելուն. երկու դեպքում էլ դա միայն «որոշում» է:

Սիրելի տղամարդիկ, փորձեք հասկանալ կանանց և սիրել նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան, և մի մոռացեք, որ Աստված կնոջը տղամարդուն հանձնեց և ասաց. «Վերցրու ինչպես որ կա և մի մտածիր նրան փոխելու մասին, ուրախացիր նրանով և ամբողջ կյանքում սիրիր նրան…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել