Aysor.am-ը գրում է.
Արդարադատության նախարարության համապատասխան ծառայությունները այս պահին թարգմանում են Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դատավճիռը:
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թարգմանված դատավճիռը Հրաչյա Հարությունյանի անձնական գործի հետ միասին կուղարկվի ՔԿ վարչություն, որտեղից արդեն համապատասխան միջնորդություն կներկայացվի դատարան՝ ՌԴ դատավճիռը ՀՀ-ում ճանաչելու համար:
Նաև տեղեկացանք, որ սովորաբար նման թարգմանությունները մեկ ամիս են տևում, սակայն այս գործով հանձնարարվել է արագացնել թարգմանության գործընթացը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



