Araratnews.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 24-ին՝ ժամը 06:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալար 2 հասցեում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՎԱԶ-2106» մակնիշի 51 UM 001 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1985 թ. ծնված Կ. Ս.) գազի բալոնը։

Պայթյունի հետևանքով աշխատակից Գ. Ա.-ը տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել