ԲՀԿ-ն ամենայն լրջությամբ տրամադրվել է «ոչ մի թիզ հող՝ թշնամուն» ոճով մասնակցել քաղաքապետարանի ընտրություններին ու այս նպատակով, բացի ստանդարտ ցուցակագրումներից ու ընտրակաշառքային ֆոնդեր հատկացնելուց, ԲՀԿ-ում որոշել են դիմել մարդկային ու տեխնոլոգիական իրենց ռեսուրսներին։
«Հրապարակը» գրել է, որ ԲՀԿ-ն արագ արձագանքման ջոկատներ է կազմավորում, որոնք ընտրությունների օրը պետք է վերահսկեն բոլոր 464 տեղամասերը՝ ցանկացած կասկածելի փաստի բացահայտմանը և կանխարգելման մասով։ Բացի այս ամենից, տեղադրվելու են տեսախցիկներ, որոնք վերահսկելու են, թե քանի հոգի ներս մտավ, քանիսը՝ դուրս եկավ, քանի հոգի ու քանի հատ քվեաթերթիկ գցեց արկղի մեջ։
Կարծում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ ԲՀԿ-ում մտավախություն կա, որ ՀՀԿ-ն՝ իշխանական ստանդարտ լծակները գործադրելուց զատ, չի թույլ տալու ընտրակաշառք բաժանել և որպեսզի գոնե ինչ-որ քիչ թե շատ հակակշիռ ունենա, ԲՀԿ-ն դիմել է այս ծախսատար ու աշխատատար տարբերակին, որը դեռ մեծ հարցական է, թե որքանով արդյունավետ կլինի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/239218529549856?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել