Հուլիսի 21-ին արաբա-հրեական նոր բախումներ են սկսվել Իսրայելում, որոնք կարող են տարածաշրջանային լուրջ ճգնաժամի հանգեցնել: Արդեն այսօր Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ դադարեցնում է որևէ շփումը Իսրայելի ղեկավարության հետ: Իսրայելին արաբական բնակչության նկատմամբ բռնությունների մեջ է մեղադրել Եգիպտոսը, Թել Ավիվի դեմ հայտարարություններ, թեև բնականաբար, հնչում են Թեհրանից: Միաժամանակ՝ Իսրայելը հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ պահանջելով դատապարտել երեկ պաղեստինցու կողմից երեք հրեայի դաժան սպանությունը և պաղեստինական իշխանությունների «ահաբեկչական վարքագիծը»: 
Հիշյալ սպանությունը տեղի է ունեցել Նևէ Ցուֆ կամ Խալամիշ բնակավայրում՝ Երուսաղեմում արաբ բնակչության շուրջ մեկ շաբաթ տևող ցույցերի ցրման ժամանակ երեք պաղեստինցիների սպանությունից և տասնյակների վիրավորվելուց հետո: Ցուցարարները դժգոհում էին, որ իսրայելցի ոստիկանները հուլիսի 14-ին մետաղաորոգման համակարգեր էին տեղադրել Տաճարային լեռան մուտքերին և ստուգում էին բոլոր մահմեդական տղամարդկանց: Պաղեստինցիներին մտահոգում էր հրեական հնագույն տաճառների տեղերում Ալ Աքսա և Քուբբաթ աս Սահրա մզկիթների ճակատագիրը, քանի որ հրեական իշխանությունները նախատեսում են յուրացնել իսլամական աշխարհի նշանակությամբ երրորդ այս սրբատեղին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իսրայելի ներկայացուցիչ Կարմել Շամա Խա Կոէնը մեղադրել է նաև միջազգային այդ կազմակերպությանը՝ պաղեստինցիների մեջ հակահրեական տրամադրությունների ներմուծման և Ալ Աքսա մզկիթի «վտանգված լինելու մասին» պնդումներկ համար: Միաժամանակ ՄԱԿ-ի՝ Պաղեստինի հարցով աշխատանքային խմբերն արդեն հայտարարել են, որ Երուսաղեմում բռնությունների ալիքի ծագման պատասխանատունմ հևեական կողմն է: Ժամ առաջ Հուդայում և Սամարիայում Իրայելի կառավարության պատասանատու գեներալ մայոր Յոհավ Մորդեհայը հայտարարել է, որ կառավարությունն արդեն քննարկում է մետաղափնտնտող սարքերի այլընտրանքի հարցը: 
Սրբատեղիի ճակատագրի խնդիրը կարող է լրջորեն սասանել Իսրայելի և նրա մահմեդական գործըներ պետությունների միջև հարաբերությունները, եթե հրեական իշխանությունները ոչ միայն արգելափակեն մահմեդականների ազատ այցելությունն Ալ Աքսա, այլ ընդհանրապես իրականացնեն ինչ որ շինարարարական աշխատանքներ: Պաղեստինյան նոր ճգնաժամը կարող է նույնիսկ հաշտեղման բերել սուննի երկրների և Իրանի միջև, որը փաստացի կխորտակի Թել Ավիվի՝ Թեհրանին իսլամական մյուս աշխարհից մեկուսացման մեջ պահելու քաղաքականությունը: Սակայն քիչ հավանական է, որ այս նոր բախումը կարող է հանգեցնել արաբ հարևան երկրների հետ որևէ ռազմական լուրջ բախումների, քանզի Սիրիան ներկայումս մասնատված է, Հորդանանը չի ցանկանա պաղեստինցի նոր փախստականներ ընդունել, Սաուդյան Արաբիան կսահմանափակվի միայն հայտարարություններով: Այդ դեպքում Եգիպտոսին ևս ոչինչ չի մնա, քան սահմանափակվել զուտ պահանջագրերով: Այլ ընթացք կարող է լինել, եթե պաղեստինցիներին օգնի «Համասը», որն անմիջական կապ ունի Իրանի հետ: Իսկ որքանով սրվի Երուսաղեմում այս նոր իրավիճակը՝ այն կազդի նաև ընդհանուր տարածաշրջանի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել