Կանայք սիրում են փայլուն տեսք ունենալ և այդ նպատակով հաճախ են փորձում ոճային երևալ: Երբեմն նրանց այդ նկրտումները կարող են իրենց դեմ աշխատել: Խուսափեք ոճային հետևյալ 10 սխալներից, որոնք կարող են այլոց ծիծաղի առիթ դառնալ:

 

  1. Վճռականորեն հրաժարվեք վագրանախշ հագուստից. այն հնաոճ է և աչքի համար ոչ հաճելի: Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեզ դուր է գալիս այդ նախշը, կարող եք այդ ոճի պայուսակ վերցնել:

2. Մի մոռացեք մազերը կտրել 8-12 օրը մեկ: Եթե դուք չկտրեք նույնիսկ մազերի ծայրերը, դրանք կչորանան և անխնամ ու տգեղ տեսք կունենան:

3. Հրաժարվեք թափանցիկ հագուստից. դրանք անվայելուչ տեսք ունեն: Թափանցիկ հագուստ կարող եք կրել միայն լողափերում:

4. Հրաժարվեք նեղ, մարմինն ընդգծող և թափանցիկ տաբատներից:

5. Մի մոռացեք հանել ձեր նոր կոշիկների ներբաններին փակցված գնապիտակները:

6. Եթե դուք սիրում եք հագուստի վրա տպած նախշեր, ապա դրանք ճիշտ տեղաբաշխեք: Ծաղիկները, օրինակ, թող լինեն տարբեր չափերի և տարբեր տեղերում: Իսկ եթե գծեր եք սիրում, շապիկի գծերը թող լինեն հորիզոնական, իսկ փեշերի և տաբատների գծերը՝ ուղղահայաց:

7. Հրաժարվեք մազերը անկանոն հավաքելուց: Եթե ձեզ հոգնեցրել է ձեր սանրվածքը, մազերը գեղեցիկ հարդարելով ետ տարեք և հավաքեք ծոծրակին:

8. Մի հագեք այնպիսի բոկոտիկներ, որոնք կրելիս ճկույթ մատը դուրս է գալիս:

9. Դուք լայն հագուստ եք կրում, որպեսզի ծածկեք մարմնի ավելորդ մասե՞րը, պետք չէ: Ավելի լավ է՝ կազմվածքը ընդգծող հագուստ կրեք. այն ավելի երիտասարդ տեսք է տալիս:

10. Խորհուրդ է տրվում նաև տանը գեղեցիկ հագնվել, որպեսզի ինքներդ ձեզ դուր գաք և չամաչեք հարևանի առաջ դուռը բացելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել