Սակայն Հեմինգուեյի քննադատությունը, որն այն ժամանակ արդեն հայտնի գրող էր, պահաջված ու հեղինակավոր, չխոչընդոտեց Սարոյանի մուտքը գրական ասպարեզ, ավելի շուտ`կանխագուշակեց. «Անցած շաբաթ ամերիկյան ասպարեզում նոր գրող հայտնվեց: Առաջին հայացքից, ափի մեջ տեղավորվող, ոչ ավելին, այդ հետաքրքիր երևույթը եղանակի փոփոխություն է խոստանում, իսկ գուցե նաև ցիկլոն»,-ասվում էր Time հանդեսի հոդվածում, որն անսխալ կերպով կարողացավ զատել Սարոյանի յուրահատուկ ոճը:
«Նոր հնչեղ անուն կարճ պատմվածքի ժանրում` ՍԱՐՈՅԱՆ: Արդեն տարիներ շարունակ կարճ պատմվածքի հեղինակներից ոչ մեկն այդպիսի համընդհանուր հետաքրքրություն և աշխուժություն չէր առաջացրել: Նա ամենաքննարկվող և պահանջված երիտասարդ գրողն է Ամերիկայում: Նրա տաղանդը նույնքան վառ է, որքան Ֆոլկներինը, Դրայզերինը և Լարդներինը»,-այսպես էր ազդարարել հրատարակչություններից մեկը Սարոյանի առաջին գրքի հրատարակումը:
Նշվում էր, որ Սարոյանի ստեղծագործություններում բացակայում է սյուժեն և դա, հավանաբար, կզարմացնի ընթերցողին, որը դաստիարակված է կարճ պատմվածքի հին ավանդույթների վրա:
Սարոյանի ազդեցությունը XX դարի 30-40-ականների ԱՄՆ գրական կյանքի վրա այնքան հզոր էր, որ նա դարձավ որոշակի հայացքների, արժեքների, փիլիսոփայության մանրմնացումը: Մեծ դեպրեսիայի տարիներին նրա անսպառ կենսախնդությունն օգնում էր հուսահատ մարդկանց: Հենրի Միլլերը հրավիրում էր նրան աշխատելու համատեղ նախագծերում, իսկ Չարլզ Բուկովսկին և Ջեկ Քերուակը ներշնչվում էին նրա ներքին ազատությամբ: Սարոյանը դարձավ երևույթ: Գեղարվեստական ստեղծագործություններից շատերում հեղինակները հիշատակում են նրան որպես ժամանակի խորհրդանիշ: Սակայն Հեմինգույեը «սվիններով» դիմավորեց նոր հեղինակին: