Tert.am-ը գրում է.
Հայ-ռուսական օրակարգում գտնվող կնճռոտ հարցերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն է. Արմեն Աշոտյան
 Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ամենաբարդ և կնճռոտ հարցերից մեկը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումն է:
 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն: Փակ քննարկումներ ենք ունեցել վերջին այցի ընթացքում և մեր ռուս գործընկերներից շատերը կիսում են մեր մտահոգությունները»,-ասաց Աշոտյանը:
 Դիտարկմանը, թե փաստորեն զենքի մատակարարումն Ադրբեջանին վնասում է Հայաստանին, Արմեն Աշոտյան ասաց, որ դա այն հարցերից մեկն է, որը լուծման կարիք ունի:

Աշոտյանի կարծիքով՝ զենքի մատակարարման խնդիրը պետք է պահել օրակարգում, սակայն խնդրի կարգավորումը հանրային քննարկումների դաշտում չէ, քաղաքական հետևողական հիմնավորումների մեջ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել