Tert.am-ը գրում է.
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ իր հեղինակած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցումը սկսելու գործընթացի մասին օրենսդրական նախաձեռնությունը դեռևս անցած տարվանից խորհրդարանում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ կլինի, որ իրենց սկսած նախաձեռնությունը շարունակվի:

Նա հիշատակեց, որ իրենք նման նախաձեռնությամբ հանդես եկան ապրիլյան պատերազմից հետո, երբ առավել ցցուն կերպով երևում էր, որ Եվրասիական տնտեսական միությունը չտվեց Հայաստանին այն ամենը, ինչ պետք է տար:

«Մեր օպոնենտները, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միության համոզված կողմնակիցները, շեշտում էին, որ դա անվտանգության բաղադրիչը կավելացնի: Ես ուզում եմ  ցավով հիշեցնել (կուզեի սխալված լինեի- Խ․Ք․), որ քառօրյա պատերազմն ամենավառ ապացույցն էր, որ ոչ թե ուժեղացավ մեր անվտանգության բաղադրիչը, այլ՝ հակառակը»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության արտաքին քաղաքականության ամենաառանցքային խնդիրներից մեկը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցումը: Իրենք շարունակում են գործընթացն առաջ տանել, և քննարկումների արդյունքում ձեռք են բերել շատ համախոհներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել