Talking to Myself երգի հիման վրա թողարկված Linkin Park-ի նոր երաժշտական տեսահոլովակը, որը տեղադրվել է Youtube-ում խմբի պաշտոնական ալիքում հինգշաբթի՝ մենակատար Չեսթեր Բենինգթոնի մահվան օրը, 9 ժամում արժանացել է ավելի քան 2 մլն դիտման։ Billboard-ի հաղոդմամբ՝ տեսահոլովակը ներկայացվել է երաժշտի մահվան մասին նորությունների հայտնվելուց առաջ։

Տեսահոլովակը բաղկացած է եվրոպական հյուրախաղերի շրջանակում խմբի ելույթներից վերցված հատվածներից։ Բենինգթոնի մասնակցությամբ խմբի վերջին համերգը տեղի է ունեցել բրիտանական Բիրմինգեմում հուլիսի 6-ին։

Talking to Myself ստեղագործությունը խմբի 7-րդ ստուդիական ալբոմից է, որը կոչվում է One More Light։ Այն թողարկվել է 2017 թվականի մայիսի 19-ին։ Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ 41-ամյա Բենինգթոնն ԱՄՆ-ում վերջ է դրել կյանքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել