Նախ, մեր էս ամենաընդդիմադիր ու ամենաազնիվ գործիչը որոշել ա մի հատ լա՜վ ու թոթոլ համագումար անի՝ հետ չմնալով քաղաքական դաշտի նոր թրենդից՝ համագումարները անցկացնել միայն Համալիրում ու ջհանդամ թե փոքր դահլիճի վարձակալության գինը 5 միլիոն արժի, իսկ իրանք ՀԱԿ դաշինքի կուսակցությունների փողերը սկի չեն տվել։
Երկրորդ նորությունը էլի կապված է համագումարի ու Համալիրի հետ։ Հասկանալի է, որ Լյովիկի անձը առանձնապես ոգեշնչող չի ու ինչպես գիտենք, շատերը լքեցին Կոնգրեսը հենց Զուրաբյանի պատճառով, ու հիմա սուր կանգնել ա մի խնդիր, որ մի քիչ ամոթ բան կարա ստացվի, որ 5 միլիոն փող բրախեն Համալիրի համագումարի վրա, իսկ ներկա գտնվի ընդամենը մի քանի տասնյակ ՀԱԿ-ական, դրա համար էլ հիմա ափալ-թափալ մարդ են հավաքում, որ գլխաքանակ ապահովեն։ Ընդ որում, չեն խորշում ոչ մի բանից։ Արդեն իսկ կա էական ներհոսք՝ ի հաշիվ հարյուր հատ կուսակցություն ու հայացք փոխած մարդկանց, դե իսկ տարածքային կուսակցական մարմինների վրա պլան են դրել, որ էսինչ տեղից էսքան մարդ բերեք, թե չէ լավ չի լինի։
Վերջապես երրորդ ու ամենալյովիկական ոճի նորությունը։ Ուրեմն, ՀԱԿ դարձած ՀՀՇ-ում շատ լավ գիտակցում են, որ եղած զոմբիների հույսին եթե մնան ավագանու ընտրություններին, ապա լավագույն դեպքում ՕԵԿ-ի չափ ձեն կհավաքեն, ինչը հասկանալի է, որ թույլ տալ չի կարելի, իսկ քանի որ նոր ասելիք ու ծրագիր չունեն, դիմել են ամենակեղտոտ քայլի՝ ընդդիմության մյուս ուժերի վարկաբեկման հաշվին ընտրազանգված քերելուն։ Ընդ որում, հիմնական թիրախը «Ժառանգությունն է»։ Գալիք ավագանու ընտրություններին ընդառաջ ՀՀՇ-ականները ակտիվորեն տարածում են ասեկոսեներ, թե այն ընտրատեղամասերում, որտեղ Սերժ Սարգսյանը հաղթել էր, «Ժառանգությունը» որոշել է վաճառել հանձնաժողովի իր տեղերը՝ սկսած 200 դոլարից, որպեսզի այդ փողերով կարողանա ընտրակաշառք բաժանել...
Ասում եմ՝ այ մարդ, տենաս էս Լյովիկ Զուրաբյանը ինքն իրանից դաժե մի քիչ չի՞ զզվում... Ախր քաղաքական անբարոյականությունն էլ որոշակի սահմաններ ունի։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/265054196964843?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել