Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտվել է մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության խմբային փուլը։
Հայաստանի երիտասարդական հավաքականը Ա ենթախմբում գրավել է վերջին 5-րդ հորիզոնականը։ Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում են կարողացել հաղթանակ տոնել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։
Հայաստանի ընտրանին կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/07/20/Basketball/812039
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել