Panorama.am-ը գրում է.
 Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված  Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հնարավոր արտահանձնումը Կրեմլի թեման չէ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝  արդյոք Կրեմլում հետևում են այդ թեմային և պնդելու են Լապշինի արտահանձնումը:

Այսօր Բաքվի դատարանի որոշմամբ Ա. Լապշինը  դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը չէր բացառել Լապշինի արտահանձնումը Ռուսաստան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել