Tert.am-ը գրում է.
 Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը հնարավոր է, մասնավորապես՝ Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
 «Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում: Մասնավորապես, դա կարող է լինել Իսրայելը, Ռուսաստանը կամ  Ուկրաինան, քանի որ նա այդ երկրների քաղաքացի է: Դա թույլ են տալիս միջազգային հռչակագրերը»,- ասել է փաստաբանը:

Նա նշել է, որ դատարանի դատավճիռը գնահատում է որպես «ավելի քան լավը»: Չերնինը նաև հայտարարել է, որ պաշտպանությունը կձեռնարկի բոլոր հետագա գործողությունները միայն բլոգերի հետ համաձայնեցնելուց հետո:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հինգշաբթի բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել է երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշված է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանները» «անօրինական հատելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել